«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պուտինի կոշտ արձագանքը «հեղափոխականներին»

Պուտինի կոշտ արձագանքը «հեղափոխականներին»
06.06.2019 | 19:07

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով փողոցով իշխանության գալու անընդունելիության մասին։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առնչությամբ ՌԴ ղեկավարն ասել է. «Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում»: Նրա խոսքից ենթադրվում է, որ Հայաստանի այսօրվա կառավարության իշխանության գալու եղանակներն էլ խիստ անընդունելի են նրան։ Սա կարծես թե նորություն չէ մեր պարագայում, քանի որ այս իշխանությունները միշտ էլ անընդունելի են եղել Պուտինի համար։ Փաշինյանի հանդեպ ռուսական և ոչ միայն, ԵԱՏՄ երկրների քաղաքական էլիտայի պահվածքն ասվածի ապացույցն է։


Հետաքրքիր դիտարկում ևս արել է Պուտինը՝ առաջարկելով, որ նման ձևով նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են՝ ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի դա: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ընգծել է նա: Այսինքն, ՌԴ ղեկավարը համ հասկացնում է այդ երկրներին, որ նրանք չեն հանդուրժում այդպիսի բան իրենց երկրներում, համ էլ քննադատում, որ դա հավանության են արժանացնում ու աջակցություն ցուցաբերում այլ երկրներում, ինչպես օրինակ Հայաստանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ